National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.12.2021
Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի վեց ամսվա կատարման հաշվեքննության վերաբերյալ եզրակացությունը
1 / 8

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները` Գեւորգ Պապոյանի եւ Բաբկեն Թունյանի նախագահությամբ, դեկտեմբերի 24-ին հրավիրած համատեղ նիստում քննարկել են Հաշվեքննիչ պալատի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման հաշվեքննության վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը:

ՀՀ հաշվեքննիչ պալատի 3-րդ վարչության պետ Հակոբ Միհրանյանը նշել է, որ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ոլորտում առկա են անհամապատասխանություններ` կապված «ծաղիկ» եւ «դաբաղ» տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման գնի հետ, որը գերազանցել է գնման հայտով սահմանված ֆինանսական միջոցները:

2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ «դաբաղ» տեսակի պատվաստանյութի գծով 326.087 հատ պակաս միջոցառում է իրականացվել: Մեկ անձից գնման հետեւանքով հաշվետու ժամանակաշրջանում նախարարությանը մատակարարված ապրանքի գինը գերազանցել է արտադրող կազմակերպության վաճառքի գինը, որը կազմել է շուրջ 63 մլն ՀՀ դրամ:

Բանախոսի հավաստմամբ` անհամապատասխանություններ են արձանագրվել նաեւ գյուղատնտեսության ոլորտում իրականացված մի քանի այլ ծրագրերում ու միջոցառումներում եւս:

ՀՊ-ի կողմից ուսումնասիրվել է նաեւ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման նպատակով տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում ներկայացված հաշվետվությունը: Ըստ այդմ, հաշվետվության մեջ առկա է եղել խեղաթյուրում` 1.249.486 հազար ՀՀ դրամի չափով:

Նշվել է, որ էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման եւ մոնիթորինգի ոլորտում առկա է խեղաթյուրում` կապված նախարարության կողմից տրված պարգեւավճարների, ինչպես նաեւ հսկողության գործընթացի թերացում` կապված թափուր հաստիքների հետ, մասնավորապես, քաղաքացիական ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո երեք ամսվա ընթացքում պետք է հայտարարվեր մրցույթ, ինչը չի արվել:

Այլ անհամապատասխանություններ եւս եղել են, որոնց մասին մանրամասն ներկայացված է 57 էջից բաղկացած եզրակացության մեջ:

Հարակից զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը պարզաբանել է մեկ անձից գնման հետ կապված հարցերը՝ նշելով. «Եթե շուրջ 300 հազար պատվաստում չիրականացվեր, ապա ողջ երկրում դաբաղի համավարակի բռնկման առջեւ կկանգնեինք: Իսկ կորոնովիրուսի տնտեսական հետեւանքների վերացման համար տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում ֆինանսական միջոցներն օգտագործվել են նպատակային»:

Բանախոսները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Եզրափակելով` Գեւորգ Պապոյանը նշել է, որ քննարկումն օգտակար էր բոլորի համար:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am